Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային միջոցների սակագների վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, մեղմ ասած, հիմարությամբ է զբաղված։ Նրանց երևի թվացել է, թե եթե ՔՊ-ն էժան պոպուլիզմով հաջողությունների է հասնում՝ ուրեմն իրենք հաջողության հասնելու համար պիտի է՛լ ավելի էժան պոպուլիզմով զբաղվեն։
Բայց նույնիսկ ա՛յդ հարցում են թերացել։ Կարող էին, չէ՞, պահանջել, օրինակ, որ քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտից օգտվող յուրաքանչյուր ուղևորի վճարի նվազագույնը 150 դրամ։ Հաստատ ահագին մարդու դուր կգար, Թևանյան Անդոն կդառնար համարյա ազգային հերոս, Երևանի կենտրոնն էլ կբեռնաթափվեր։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում
Կարդացեք նաև