Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ կառավարումը քողարկում են անհեթեթ խոսակցություններով

Փետրվար 21,2024 10:00

«Մենք միշտ կորուսյալ հայրենիք ենք ունեցել», – վերջերս հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Ճիշտ է ասում, պարզապես մոռանում է ավելացնել՝ «ինձ նման ղեկավարների պատճառով»:

Քանի որ նախավերջին կորուստը մենք ունեցել ենք 1920 թվականին, մեր երկրի ոչ մի ղեկավար՝ ո՛չ Երրորդ հանրապետության առաջին երեք նախագահները, ո՛չ Դեմիրճյանը, ո՛չ Քոչինյանը, ո՛չ էլ մնացածները չեն կարող համեմատվել Փաշինյանի հետ: Նրա «մրցակիցները» 1918-20 թվականների Առաջին հանրապետության ղեկավարներն են:

Ներկայիս իշխանությունը, «վարի տալով» հայրենիքը եւ պետությունը, հիմա, առանց որեւէ տրամաբանության, ասում է. «Ոչ մի հայրենիք չկա, դա սուտ է, կեղծ պաթոս է, նվնվոց: Չկա հայրենիք, կա պետություն»: Կարծես թե դրանք բացարձակապես տարբեր բաներ են, եւ կործանելով հայրենիքը, նրանք չեն կործանում պետությունը:

Ես չեմ հավատում դավադրությունների, դավաճանությունների, օտարերկրյա գործակալական ցանցի վճռորոշ նշանակությանը: Դրանք, իհարկե, կան ամեն տեղ, նաեւ Հայաստանում: Բայց եթե դրանք կարողանային պետություններ քանդել, աշխարհիս երեսին ոչ մի պետություն չէր մնա:

Ես հավատում եմ, որ կա պետության լավ կամ վատ կառավարում: Մեր դեպքում այն աղետալիորեն վատն է, ինչը քողարկվում է հայրենասիրության դեմ «մոդեռնիստական» խոսակցություններով:

Վերջում մի պատմություն պատմեմ: Կարելի է ասել՝ առակ: Լինում է, չի լինում, մի շատ վատ դերձակ է լինում: Ինչպես առաջ էին ասում՝ փինաչի: Երբ նա կարում է իր հերթական անհաջող, անհամաչափ, տձեւ կոստյումը, հաճախորդը սկսում է բողոքել: Բայց դերձակը բացատրում է. «Որպեսզի այդ կոստյումը գեղեցիկ երեւա, պետք է ձախ ուսդ մի քիչ առաջ տաս, աջ ձեռքդ միշտ բարձր պահես ու ոտքերդ չռած ման գաս»: Հաճախորդը դուրս է գալիս եւ սկսում այդ ձեւով քայլել փողոցում: Իսկ անցորդներն ասում են՝ «այս ի՜նչ վարպետ դերձակ էր, որ կարողացել է նման հաշմանդամի համար կոստյում կարել»:

Մենք առնվազն 680 հազար նման «անցորդներ» ունենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Իմ կարծիքով, «անցորդների» թվաքանակը իրականում պետք է կկրկնապատկել:

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Փինաչի դերձակի մասին անեկդոտը շատ ընտիր էր ու արդիական։ Սակայն կարծում եմ, որ հիացող “անցորդների” թիվը բավականին պակասել է, որովհետև նրանք հասկացել են, որ այդ փինաչին շուտով իրենց էլ է հաշմանդամ դարձնելու։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829