Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է ՀՀ վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման գործընթացը և առկա խնդիրները

Փետրվար 20,2024 23:50

2024 թվականի փետրվարի 13-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 1443-Ա որոշմամբ ստեղծված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի լիագումար նիստը: Նիստին որպես հրավիրյալ մասնակցել են նաև օրենսդիր, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցության ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը ներպետական իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման հարցում:

Նիստի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է ՀՀ վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման գործընթացը և առկա խնդիրները: Քննարկվել են զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանության, կալանքի՝ որպես խափանման միջոցի հիմնավորվածությանն առնչվող, բժշկական անփութության, քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման տրամադրման, խտրականության արգելքի, դատական ակտերի չկատարման և մի շարք այլ օրակարգային հարցեր:

Որոշվել է հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպել ըստ արձանագրված խնդիրների ձևավորված ենթախմբերով՝ ապահովելու խախտումների վերացմանն ու կանխարգելմանն ուղղված թիրախային լուծումների մշակումը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829