Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Փետրվար 20,2024 22:55

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Սոֆիայում, որը վարկանիշային էր Փարիզի օլիմպիական խաղերի համար, ավարտվեց Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո։

Տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացրել էր երկու ծանրորդի՝ Վարազդատ Լալայանին եւ Սիմոն Մարտիրոսյանին։ Ու մեր երկու մարզիկներն էլ գերազանց մրցելույթ ունեցան՝ փաստացի չեմպիոնության համար պայքարելով միմյանց դեմ։ Ճիշտ է, այս անգամ լեգենդար Լաշա Տալախաձեն, որը ուղեգիր նվաճելու նոր պահանջներին համապատասխան ներկայացել էր մրցավայր, անցել կշռման արարողությունը եւ անգամ հայտարարագրել նախնական պատվերները, սակայն վնասվածք ունենալու պատճառով հրաժարվել էր մասնակցությունից։

Տալախաձեի բացակայությունը, վստահաբար, չէր ուրախացրել մեր դյուցազուններին, որոնք ցանկանում են անմիջական պայքարում հաղթել վրացուն։

Ինչեւէ, Վարազդատը ցույց տվեց 205 կգ + 250 կգ =455 կգ եւ արժանիորեն  նվաճեց բոլոր ոսկիները՝ պոկումում, հրումում եւ երկամարտում։

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 190 կգ-ով բավարարվեց փոքր բրոնզով։ Իսկ ահա հրումում բարձրացնելով 247 կգ եւ երկամարտում ցույց տալով 437 կգ՝ բարձրացավ պատվո պատվանդանի արծաթե աստիճան։

Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ  նվաճեց բոլոր երկրներից շատ`26 մեդալ, որից 11-ը՝ ոսկե, 7-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե եւ գրավեց առաջին տեղը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829