«Այս տեսանյութը հերթական կոռուպցիան է բացահայտում Երեւանի քաղաքապետարանի կողմից: Այս «Կամազը» դուրս է եկել Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցից: Սրանք այն տոմետներն են, որոնք այդքան ասում եմ՝ գողանում են, գողանում են, մեր պետական գույքը դուրս են գրում» ,- այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերով տոմետներով բեռնված «Կամազն» է ցուցադրել բլոգեր Արթուր Չախոյանը: Նրա նկարահանումն են փորձել արգելել տոմետների աշխատանքում ներգրավված 2 տղամարդ:
«Տեսեք, ժողովուրդ ջան, Երեւանի քաղաքապետարանը ոնց է լավ գույքը այ սենց դուրս գրում: Սրանք 50 տարուց ավելի ծառայած սալիկներն են, որոնք շատ լավ որակի են, դուրս են գրում, ծախում են: Այ սենց սիրուն պահեստավորում են, սրանք սաղ պետությանն են: Տեսեք՝ տոմետները խնամքով ոնց են շարել են, որ հետո օգտագործեն, ծախեն։ Սա պետք է Երեւանում լիներ… Տիգրան Ավինյանի վրից տանում են, չնայած ինքը շատ լավ էլ տեղյակ է… այս սենց Երեւանը քանդում են»,- ասաց Չախոյանը:
Նրա նկարահանումը կրկին շարունակեցին խոչընդոտել տարածքում գտնվող երկու տղամարդիկ, հարձակվեցին Չախոյանի վրա, սկսեցին հայհոյել՝ պահանջելով հեռանալ տարածքից, ապա քարեր նետեցին նրա ուղղությամբ:
«Տարածքը սահմանազատված չէ, ժողովուրդ ջան, իմ վրա կացինով է հարձակվում, մահափորձ են ուզում կատարել: Պետության գույքը բերել, շարել են Երեւանից դուրս»,- շարունակեց Չախոյանը ցուցադրել իրավիճակը:
Կարդացեք նաև
Տղամարդկանցից մեկն էլ պնդեց, որ Չախոյանն իր տարածքն է մտել, նրան «շառ» անվանեց. «Մի մտի իմ տարածք, մի սարքի մարդկանց հանցագործ, գնա ստեղից, չի կարելի ստեղ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ