Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Թամազյան․ «Այն փաստը, որ Դավիթ Ղումաշյանը առարկում է, որ այս դատական պրոցեսը լուսաբանվի, վկայում է, որ Ալավերդի համայնքի բռնազավթումը իրականություն է»

Փետրվար 20,2024 22:45

ՀՀ վարչական դատարանում ընդդեմ Ալավերդի համայնքի ավագանու հայցով դատական նիստի ավարտից հետո «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանը Aravot.am-ին ասաց․ «Ապօրինություն է կատարվել, որի համար ենք դիմել դատարան։ Փորձում ենք դատական պրոցեսով վիճարկելով՝ համայնքի ղեկավարի մեր օրինական իրավունքները վերականգնել։ Մինչ օրս ինչ կատարվել է՝ ավագանու նիստը, համայնքի նոր ղեկավար ընտրելը, մեր կարծիքով, անօրինական է եղել եւ այդ պրոցեսը ամբողջությամբ վիճարկում ենք»։

Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե հանրության մեջ տպավորություն է ստեղծվել, որ Ալավերդիում իշխանազավթում է եղել, Արկադի Թամազյանը ավելացրեց, որ հանրության մեջ կասկած է առաջանում դատարանի նկատմամբ։ «Այն փաստը, որ Դավիթ Ղումաշյանը առարկում է, որ այս դատական պրոցեսը լուսաբանվի, վկայում է, որ Ալավերդի համայնքի բռնազավթումը իրականություն է ու այդ մարդիկ չեն ցանկանում, որ հանրությունը տեղյակ լինի այս դատական պրոցեսին»,-ասաց նա։

Համայնքի նախկին ղեկավարը դատավարության օբյեկտիվ լինելու եւ իր ունեցած ակնկալիքների մասին հարցին նպատակահարմար չգտավ պատասխանել՝ հորդորելով, սպասել մինչեւ մարտի 11-ը, երբ դատարանը վճիռը կհրապարակի։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829