Այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժմանը նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ մենք միասին շարունակում ենք խարխափել ստի կայսրությունում ու ակամա զոհ ենք դառնում շառլատանների կեղծիքին. «Նայեք ինչ է կատարվում մեզանում, միայն իրենք են բարգավաճում, ծաղկում, կանաչում»:
Անդրադառնալով մեր մարզիկների հաղթանակին՝ նա ասաց. «Աշխարհին ասեցին՝ մենք հայ ենք, մենք հաղթական ենք: Նրանցից մեկը հաղթանակը նվիրեց իր եղբորը՝ պատերազմի հերոսին՝ այս դուխով «տրյապկեքին» ցույց տալով, որ արա, հարկ մուծողները պարտականություն է, անում են, հերոսականությունը այլ բան է, ա՛յ փալասներ, չի՛ կարելի այդպես չափվել հերոսի հետ:
Հերոսականությունը այլ կատեգորիա է, որի մասին գաղափար անգամ չունեք: Մորթապաշտ, նյութապաշտ գոյանքը, որի անունը Փաշինյան Նիկոլ է, ասում էր՝ պետք լինի, կյանքս կտամ Ազգային ժողովի ամբիոնից: Հազար անգամ պետք եկավ, արա՛, էդ կյանքդ ինչի՞ ես պահել, որ ի՞նչ անես, որ մի սուտ ավե՞լ հորինես»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ