Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանձնվում է Հայաստանը ամբողջությամբ, ոչ թե 7 անկլավներ, ոչ թե միջանցք… Եթե արցախցիները տեղ ունեին փախնելու` Հայաստան, մենք փախնելու տեղ չունենք». Տիգրան Չոբանյան

Փետրվար 20,2024 22:00

ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժմանը նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց. «Ես պատերազմում եղել եմ ու կռվել եմ մեր ժամկետային զինծառայողների հետ, որոնցից յուրաքանչյուրը ինձանից ավելի առույգ էր, ուժեղ եւ համարձակ, չնայած ես 28 տարվա սպա եմ ու մասնակցել եմ բոլոր պատերազմական գործողություններին: Ասեցին հայկական զորքերը պարտվեցին՝ պասիվ պաշտպանության գործընթացի պատճառով: Իբր թե խաղաղության համաձայնագիրը կնքվեց նոյեմբերի 9-ին:

Նոյեմբերի 4-ին իբր Շուշին գտնվում էր հայկական զորքերի պաշպանության տակ, միայն ծայրամասերում կռիվ էր: Եթե այս «գերագույն թշնամին» թույլ տար, որ զինվորականներն իրականացնեին շատ պարզունակ ռազմավարական գործընթացային քայլեր, մենք այդ պատերազմը վատագույն դեպքում էլ չէինք պարտվի: Մի տեղ կար, որ Ադրբեջանը առնչված չի եղել, հետնահանջ է ունեցել ու դա եղել է Քարվաճառի հատվածում: Մատաղիսը, Ասկերանը դիմադրում էր ու ուժերի հարաբերակցությունը այնքան հավասար էր, որ թուրքերը այս գերագույն թշնամու հետ պայմանավորվածության հետեւանքով ամբողջ ուժերը իջեցրեցին ներքեւ ու ներքեւից Հադրութի կողմից հատուկ պետական գործողությունների կողմից նախապատրաստված ճանապարհով հասան Շուշի:

Եթե նոյեմբերի 4-ին զինվորականներին թույլ տային, որ ԶՈՒ-ի մի մասը Քարվաճառից իջեցվեր դեպի Շուշիի առաջնագիծ ու փակվեր Շուշիի մուտքը, այդ ժամանակ 3200 հոգի ադրբեջանցի այդ նեղուցում, որտեղից իրենք հասան Շուշի, դրա երկու կողմում գտնվում էին հայկական ուժեր, որոնք ունեին բավարար միջոցներ այդ 3200 հոգի ադրբեջանցուն մինչեւ վերջին մարդը սատկացներ, թույլ չտվեցին: Մարդիկ ուզում էին գային ճակատ, եթե 30 հազար հոգի գար, իրավիճակը փոխվելու էր Ադրբեջանը սպառվել էր իր զինամթերքով, սպառվել էր նաեւ ԱԹՍ-ների քանակությունը այդ տարածքում: 3-4 օրում հեռանալու էին Հադրութից, որովհետեւ շրջափակման վտանգի մեջ էին ընկնելու: Նույն ժամանակ խնդրում, աղաչում էր երրորդ բանակային կորպուսը, որ իրեն թույլ տային մտներ, սպառազինության մատակարարման գիծը կտրեր ադրբեջանցիների, նույնպես թույլ չտվեցին: Եվ թող որեւէ մեկն ասի, որ սա պայմանավորած եւ կազմակերպված, թուրք-ադրբեջանական թշնամական դաշինքի գործողությունը չէր:

Հիմա սկուտեղի վրա հանձնվում է Հայաստանը ամբողջությամբ, ոչ թե 7 անկլավներ, ոչ թե միջանցք, ոչ թե Սյունիք: Եթե արցախցիները տեղ ունեին փախնելու` Հայաստան, մենք փախնելու տեղ չունենք, ժողովուրդ, օդը փակելու են, սահմանները փակելու են: Մեզ մի բան է մնում՝ իրականացնել այս իշխանության հեռացումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829