Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։
Ժողովը քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները։
Խորհրդանշական այս օրը, որ արտահայտում է հայ ժողովրդի վճռականությունն ու սեփական իրավունքներին տեր կանգնելու կամքը, քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և մի շարք այլ հարցեր։
Կարդացեք նաև
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել եմ մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ մեր փաստահավաք աշխատանքների արդյունքները. 4 հայ զինծառայողները զոհվել են Հայաստանի ներխուժած ադրբեջանական հանցավոր տեղակայումներից: Այդ զինված ստորաբաժանումներ խաթարել են մարդկանց բնականոն կյանքն ու անվտանգությունը:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան