Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախաբնակ ու հայաստանաբնակ մեր քույրերն ու եղբայրները միաձուլված են Մայր Հայաստանում: Շատ կարևոր է արդյունավետ կերպով օգտագործել այս հանգամանքը»

Փետրվար 20,2024 21:50

36 տարի առաջ Արցախը ոտքի ելավ պաշտպանելու իր ինքնորոշման իրավունքը: Մի ողջ ժողովրդի համառ պայքարի հիմքում ընկած էր միակամության արժեքի գիտակցումը, և յուրաքանչյուր ոք խորապես հասկանում էր անհատական ներդրումի կարևորությունը:

Ցավոք հաղթանակով ամրագրված խաղաղ օրերը տարիներ անց կրկին խաթարվեցին. պատերազմ, շրջափակում և հայաթափում: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայրենիքը վեր է ամեն ինչից, երբ շրջափակման օրերին կրելով բազմաթիվ զրկանքներ, այնուամենայնիվ, չի հանձնվել և շարունակել է կառչած մնալ իր հողին: Դա էլ իր հերթին յուրօրինակ պայքարի դրսևորում էր:

Այսօր, չնայած ցավալի հանգամանքներին, կարող ենք համարել, որ կայացել է «Միացում»-ը: Այժմ արցախաբնակ ու հայաստանաբնակ մեր քույրերն ու եղբայրները միաձուլված են Մայր Հայաստանում: Շատ կարևոր է իմաստուն և արդյունավետ կերպով օգտագործել այս հանգամանքը` ոգեշնչվելով մեր նախնիների օրինակով: Այն կարող է դառնալ ազգային վերածննդի վճռորոշ նախապայման:

Սիրելիներ, այս նշանակալից օրը մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը իմաստություն և արթնություն տա բոլորիս մտքերին, որպեսզի ամեն մի հայ իր անձնական խնդիրներին զուգահեռ կարևորություն տա նաև ազգային խնդիրներին` գիտակցելով վերջինիս վեհ գաղափարը:

ՀԱՍԵ Արցախի թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829