Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մունք աշխարհին մարշալներ ենք տվալ, մունք խեղճ չե՛նք, մունք խեղճացնո՛ղ ենք». Արցախցու կոչը՝ հանրահավաքին

Փետրվար 20,2024 21:30

Այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժմանը նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Արցախից բռնի տեղահանված «Արդարություն եւ վերադարձ» ՀԿ հիմնադիր Արմեն Պետրոսյանը: Նա արցախցու բարբառով դիմեց արցախցիներին. «Բա մունք 120 հազարից է՞ս եք ստեղ: Պետք ա հավաքված, միասին, բա մունք հող կրած ղարաբաղցի ենք, է՜: Մունք մունք ենք, պռաստոյ մարդիկ չենք: Մունք աշխարհին մարշալներ ենք տվալ: Մունք խեղճ չե՛նք, մունք խեղճացնո՛ղ ենք: Մունք ստրուկ չենք, մունք տե՛ր ենք: Մունք Արցախից տեղահանված փախստական չենք, մունք հա՛յ ենք ու էս երկրի տե՛ր ենք: Աշխատանքը, պաշտոնը, կոչումը ժամանակի հարց ա: Էնքան պաշտոնավորներ կան, որ հիմա ոչ մի բան են: Էնքան ոչ մի բաներ կան, որ հիմա պաշտոնների են: Հայ լինելն ա էական, ինչպես ասել ա Նժդեհը: Հայը հավերժ է: 1988-ի մեր շարժումը եղել է ոչ թե Հայաստանի պատմության, որ հիմա ուզում են իրենց Մովսես Խորենացուց վեր դասել, այլ հայոց պատմության ամենափառահեղ էջերից մեկը: 30 տարի մենք ունեցել ենք հայոց պետականության փառքի ժամանակաշրջան»:

Արցախցին հայտարարեց, որ, եթե ներում է հայ ժողովրդին 2018-ի ապրիլի քաղաքական անգրագիտության համար, ապա երբեք չի ներելու 2021-ի հուլիսի 20-ի դավաճանությունը եւ 2023-ի սեպտեմբերի 19-ի անտարբերությունը»:

Նա խոստացավ. «Արցախցին զոհ չի լինելու, մեր կողը՝ հաստ ոսկորը մնալու է իրենց կոկորդում, թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ Ադրբեջանի իշխանության, թե՛ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի կոկորդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829