Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակի մարտի 11-ին

Փետրվար 20,2024 20:44

ՀՀ վարչական դատարանում դատավոր Ելենա Առաքելյանի նախագահությամբ կայացավ  ընդդեմ Ալավերդի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ  Արկադի Թամազյանի հայցի մասին դատական նիստը։ Հայցվոր կողմը պահանջում է չեղյալ համարել 2023 թվականի դեկտեմբերին կայացած ՝ Ալավերդի համայնքի ավագանու նիստում Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու որոշումը, քանի որ այն կայացվել է ՏԻՄ օրենքների բազմաթիվ խախտումներով։

Նախորդ նիստում  հայցվոր կողմը  ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Ելենա Առաքելյանին։ Այսօր դատավորը մերժեց միջնորդությունը եւ դատական նիստը շարունակվեց։

Հայցվորի ներկայացուցիչ Լեւոն Օհանյանը միջնորդեց, որպեսզի նիստը լիարժեք լուսաբանելու նպատակով լրատվամիջոցներին թույլատրվի  նիստի ընթացքը լուսանկարահանել եւ տեսանկարահանել եւ նախորդ նիստի փորձից ելնելով, երբ պատասխանող կողմը առարկել էր, նաեւ նպատակահարմար համարեց, որ  իր այս միջնորդությունը բավարարվի նույնիսկ մասնակի։

Սակայն պատասխանող կողմը կրկին առարկեցեց ու դատավոր Ելենա Առաքելյանը այս անգամ էլ բավարարեց առարկությունը, ինչի առիթով նիստից հետո իր զարմանքն արտահայտեց Լեւոն Օհանյանը։

Հայցվոր կողմը հայցի հիմքի հետ կապված լրացուցիչ փաստարկներ ներկայացրեց, պատասխանող կողմը արտահայտեց դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը։

Դատարանը գործի քննությունը համարեց ավարտված եւ հայտարարեց, որ սույն գործով վճիռը կհրապարակվի 2024թ․ մարտի 11-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829