Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը ընդամենը մի բան կարող է հանձնել Ադրբեջանին՝ հայտնի մուրճի վրայից քանդի բանտիկը, կապի հայտնի մեկի գլխին եւ դա հանձնի». Էդգար Ղազարյան

Փետրվար 20,2024 20:11

«Իրականում ոչ ոք չէր կարող ճանաչել Ազատ Արցախը Ադրբեջանի կազմում: Ամբողջ հայ ժողովրդից եւ ամբողջ աշխարհում դա արել է ընդամենը մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը: Նրա ստորագրած ոչ մի փաստաթուղթ չի վավերացվել ՀՀ-ում: Նրա ստորագրած ոչ մի փաստաթուղթ քննության չի առնվել ՍԴ-ում, հետեւաբար դա ապօրինի է եւ ՀՀ-ի անունից պարտավորություն չէ, դա միայն իր պարտավորությունն է: Հետեւաբար, իրեն հեռացնելով՝ մենք հեռացնում ենք նաեւ այդ պարտավորությունները»,- այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժման տարեդարձին նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Արցախը զավթված է բացառապես ապօրինի ռազմական հանցագործության հետեւանքով. «Այդ ռազմական հանցագործներն են Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը: Հայ ժողովուրդը ընդամենը մի բան կարող է հանձնել Ադրբեջանին՝ հայտնի մուրճի վրայից քանդի բանտիկը, կապի հայտնի մեկի գլխին եւ դա հանձնի Ադրբեջանին, ուրիշ բան մենք չունենք հանձնելու»:

Նրա խոսքով, Արցախը վերադառնալու է իր նախկին տերերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829