Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրն այսօր դիմել է Ռուսաստանի նախագահ Պուտինին: «Իմ հետևում «Բևեռային գայլ» գաղութն է, որտեղ փետրվարի 16-ին մահացել է որդիս՝ Ալեքսեյ Նավալնին։ Արդեն հինգերորդ օրն է՝ ես չեմ կարողանում տեսնել որդուս, ինձ չեն տալիս նրա մարմինը, ինձ նույնիսկ չեն ասում, թե որտեղ է նա: Ես դիմում եմ ձեզ, Վլադիմիր Պուտին։ Հարցի լուծումը միայն ձեզնից է կախված։ Հնարավորություն տվեք վերջապես տեսնեմ տղայիս։ Ես պահանջում եմ անհապաղ ինձ տալ Ալեքսեյի մարմինը, որ ես կարողանամ նրան մարդկային ձևով հուղարկավորել», – ասել է Լյուդմիլա Նավալնայան:
Ռուսաստանի նախագահը Նավալնիի մահվան հետ կապ չունի, Յուլիա Նավալնայայի երեկվա ուղերձն էլ չի տեսել, այսօր ասել է Պուտինի խոսնակը: «Դրանք ոչ այլ ինչ են, քան՝ անհիմն մեղադրանքներ։ Որովհետև դրանք ոչ մի բանով չեն հաստատվում», – ըստ «Ազատության», հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես է մարդասպանի մամուլի քարտուղարը մեկնաբանում իմ խոսքերը», – Պեսկովին անմիջապես պատասխանել է Յուլիա Նավալնայան՝ հավելելով. – «Վերադարձրեք Ալեքսեյի մարմինը և թույլ տվեք նրան արժանապատվորեն հուղարկավորել, մի խանգարեք մարդկանց հրաժեշտ տալ նրան»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: