Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական դատարանը կալանք է դրել Սամվել Կարապետյանի՝ Լազուրի ափին գտնվող վիլլայի վրա. «Հետք»

Փետրվար 20,2024 17:43

«Հետք». Ֆրանսիայի Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում (Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի շրջան) գտնվող Մարիա Իրինա վիլլան պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա «իրական շահառուն» ռուսական գազային և նավթային հսկայի՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպրոմ Նեֆթ»-ը: Այս մասին գրում է ֆրանսիական «Լը Մոնդ» (Le Monde) պարբերականը։

Ըստ թերթի՝ սա ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ֆրանսիական արդարադատության կողմից ռուսական գույքի ամենամեծ արգելանքն է։ Այն երեք հեկտար տարածք է զբաղեցնում Ռոկբրուն-Կապ-Մարտենում (Ալպեր-Մարիթիմի դեպարտամենտ): Ըստ «Լը Մոնդ»-ի տեղեկությունների՝ գույքը, որը բաղկացած է մի քանի հարկանի հիմնական շենքից, երեք լողավազանից, թենիսի կորտից և ուղղաթիռահրապարակից, կալանքի է վերցվել Փարիզի դատախազության «2024 թվականի փետրվարի 12-ի հրամանով»։ Դրա արժեքը գնահատվում է ավելի քան 120 միլիոն եվրո։

Այն տեղացիներին հայտնի է որպես «Վիլլա դել Մարե»։ «Վիլլա Մարիա Իրինա» վերանվանված գույքը պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Բայց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու ազգային կառույցը (Junalco), որը նախաքննություն է սկսել փողերի լվացման համար, կասկածի տակ է դնում այս հանգամանքը։ Հետաքննության ընթացքում Դատական ​​ֆինանսական հետախուզության ծառայության մաքսավորները բազմաթիվ հանգամանքներ են հայտնաբերել, որոնք ցույց են տալիս, որ վիլլան իրականում չի դադարել «Գազպրոմ Նեֆթ»-ի՝ Գազպրոմի նավթային դուստր ընկերությանը պատկանել, որը տեսականորեն 2016 թվականին գույքը փոխանցել է Սամվել Կարապետյանին։ Վերջինս գլխավորում է «Տաշիր» խումբը, որը ներկայացված է անշարժ գույքի, շինարարության, էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում, և որի հաջողությունը մեծապես բացատրվում է «Գազպրոմի» հետ կնքած բազմաթիվ պայմանագրերով։

«Լը Մոնդ»-ի վերլուծած փաստաթղթերի համաձայն՝ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆթից» գնել է գույքի սեփականատեր “Maritime Villa Holding SNC’’ ընկերության բաժնետոմսերը 115 միլիոն եվրո վարկով։ Այն տրամադրել է «Գազպրոմին» և Վլադիմիր Պուտինի մտերիմ Յուրի Կովալչուկին պատկանող «Գազպրոմբանկը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829