Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկավոր է իր քթին մի հատ հասցնել, որ հասկանա՝ Անկախության հռչակագիրը, սիմվոլները հիմնավոր են եւ աջակցություն ունեն ժողովրդի կողմից»․ Արամ Մանուկյան

Փետրվար 20,2024 17:23

«Փաստենք հետեւյալը՝ ձեռնոց է նետված մեր անկախությանը։ Պետական, իշխանական կազմակերպված ճակատային ձեռնոց է նետված Շարժման ակունքներին, հռչակագրին, մեր սիմվոլներին։ Եվ առաջիկայում պետք է ամեն ինչ անել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չլինի։ Հանրաքվեի ցանկացած ելք բացասական է լինելու հայ ժողովրդի ու մեր պետականության համար»,- Արցախյան շարժման 36-ամյակի առիթով հրավիրած քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա նշեց, որ սա խիստ նպաստավոր ժամանակաշրջան է, որ հասարակական կազմակերպությունները, մտավորականները, քաղաքական ուժերը, բոլոր մտածող մարդիկ իրենց շուրջ ստեղծեն միջավայր, որտեղ մերժվում է Սահմանադրության հանրաքվեի գաղափարը։ «Այդ դեպքում իշխանությունը քթին մի հատ հարված կստանա՝ իր բերած այդ ոչ հայկական օրակարգով խնդիրների լուծման համար։ Հարկավոր է իր քթին մի հատ հասցնել, որ հասկանա՝ արժեքները, Շարժումը շատ ավելի պատմական են, հիմնավոր են, պինդ են, կայուն են եւ աջակցություն ունեն ժողովրդի կողմից։ Որպես առաջին քայլ՝ եկեք այսպես անենք՝ պահպանենք այս սուրբ Շարժման ավանդույթները։ Սա նշանակում է թույլ չտալ այս իշխանություններ դրա դեմ որեւէ ոտնձգություն անել՝ փոխել Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, սիմվոլները։ Ես այս փուլի համար դա համարում եմ լուծելի խնդիր»,- ասաց Արամ Մանուկյանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էլ ասաց․ «Այն, ինչ տեսնում ենք, օտարի օրակարգ է, կապ չունի նույնիսկ այն հանգամանքի հետ, որ Հայաստանը պարտվել է։ Այն պահանջները, որոնք մեզ հիմա ներկայացվում են, լեգիտիմ չեն բարոյական, քաղաքական իմաստով։ Ակնհայտ ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի իշխանությունը կորցրել է քաղաքական ու պետական որեւէ դիմագիծ, իրավիճակը շատ նման է նրան, որ կարծես Հայաստանը ղեկավարում է Ադրբեջանի նախագահի փոխանորդը։ Իշխանության տարբեր ֆիգուրներ դարձել են ադրբեջանական նարատիվի դեսպանները Հայաստանում։ Անկախության կայացման կարեւոր ամսաթվերից յուրաքանչյուրը շատ ավելի նշանակալից են ու շատ ավելի խորքային հետեւանքներ ունեն մեր պատմության մեջ, քան մի խմբակի քմահաճույքը»։

Ըստ Սուրենյանցի՝ լինելու է շարժում, որի առաջին հանգրվանը պետք է լինի հանրաքվեի չեղարկումը, երկրորդ հանգրվանը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանի ազգային գրադարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829