Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիշովկեք եք դուք… Գոհ էղի, որ ոտերիս տակ չեմ գցել… Ես աչքիդ թայը հանողն եմ, հարցե՛ր». Անի Գեւորգյանին սպառնացող Դիանա Մարտիրոսյանը չի գալիս դատարան

Փետրվար 20,2024 16:54

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աբովյանի նստավայրում, տեղի ունեցավ լրագրող, NewDay.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի գործով նախնական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Արաբկիրում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Դիանա Մարտիրոսյանը հարձակվել էր Անի Գեւորգյանի վրա: Նա նախ սկսել էր նկարահանել՝ իր հետեւորդներին ասելով. «Նայեք էս փնթիներին, ինչ եկել են` «շիստյորկի» պես ֆռռում են, չեն զգում էլի, որ արհամարհված են, լավ նայեք դեմքերը»:

Երբ լրագրողը հարցրել է, թե ինչո՞ւ է իրեն նկարում, ո՞վ է՝ նա պատասխանել է. «Ես ես եմ, էն մարդն եմ, որ գնացել ես, դատի ես տվել: Դու չե՞ս զգում, որ անինքնասեր ես: Հայց ես ներկայացրել Հռիփսիմե Ջեբեջյանի հետ, ուզո՞ւմ ես էֆիռդ հանեմ ցույց տամ»:

Անի Գեւորգյանն ասել է, որ կոնկրետ ինքը հայց չի ներկայացրել, ներկայացրել է Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը եւ եթե վիրավորում եք, պատրաստ եղեք կրել պատասխանատվություն:

Դիանա Մարտիրոսյանը սպառնացել էր. «Դու անինքնասեր մարդ ես, մի հատ էլ բան ասե՞մ՝ էթաս դատի տաս՝ «դիշովկեք» եք դուք, էդ էլ կհավելես, որ դու «դիշովկա» ես…Գոհ էղի, որ ոտերիս տակ չեմ գցել…Ես աչքիդ թայը հանողն եմ, հարցե՛ր: Խոսք եմ տվել, որ մոտենալու եմ եւ ասում եմ՝ ղուրբան էղի, որ ոտերիս տակ չես հայտնվել»:

Այսօր դատական նիստին Դիանա Մարտիրոսյանը, պատշաճ ծանուցված լինելով, չի ներկայացել: Անի Գեւորգյանի ներկայացուցիչ Ռազմիկ Բաղդասարյանն ասաց, որ պատասխանողը որեւէ պատասխան հայցադիմումին, միջնորդություն չի ներկայացրել, դիրքորոշում չի հայտնել, պարզապես ծանուցվել է ու չի եկել. «Դատական նիստում ներկայացվեցին հայցի հիմքը եւ առարկան, եղան ճշգրտող հարցեր, դատարանի համար պարզաբանումներ տրվեցին եւ որոշում կայացվեց ապացույցների բեռ բաշխել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 7-ին»:

Փաստաբան Շուշան Ավետիսյանը, որը եւս ներկայացնում է Անի Գեւորգյանի շահերը դատարանում, ասաց, որ Դիանա Մարտիրոսյանը բռնության, ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր է արել, որոնք տեղ են գտել նաեւ լրագրողների՝ հանցագործության մասին հաղորդման մեջ:

Նա տեղեկացրեց, որ քննիչի հետ հեռախոսազրույց է ունեցել ու մինչեւ փետրվարի վերջ կլինի նախաքննության ավարտը՝ քրեական գործերով. «Հռիփսիմե Ջեբեջյանը եւս սույն քրեական վարույթով հանդիսանում է տուժող, մենք նրա ներկայացուցիչներն էլ ենք եւ հետամուտ ենք լինելու, որպեսզի քրեական գործը լավ հանգուցալուծում ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829