Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի ձկնաբուծարաններում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. 7 հորի շահագործում կասեցվել է

Փետրվար 20,2024 16:25

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն  Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 հորի շահագործումը կասեցվել է։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել