Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիք չունենք ասելու, թե ով է Գևորգ Վարդանյանը». Երևանում տեղադրվել է լեգենդար հետախույզի կիսանդրին

Փետրվար 20,2024 15:48

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա անունը գրող 192 դպրոցում տեղի ունեցավ հերոսի կիսանդրու բացումը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դաշնային խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, Ռուսաստանի հերոս Յուրի Վորոբյովը և միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Հուշարձանի տեղադրման մասին որոշումը կայացվել է անցյալ տարի՝ հանձնաժողովի անդամների Երևան կատարած այցի ժամանակ։ Գաղափարի հեղինակը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է։ Նախաձեռնությունն իրականացվել է Սոչի քաղաքի հայ համայնքի և քաղաքի քաղխորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ։ 

«Այս միջոցառման նպատակը ոչ միայն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակը հարգելն է, այլև ցանկանում ենք երիտասարդ սերնդին փոխանցել այն էներգիան, որը բխում է նման մեծ անհատականություններից։ Մենք՝ Խորհրդային Միությունում ապրողներս, կարիք չունենք ասելու, թե ով է Գևորգ Վարդանյանը և ինչ ներդրում է ունեցել ԽՍՀՄ և համաշխարհային պատմության մեջ, բայց երիտասարդ սերնդի համար սա չափազանց կարևոր է իմանալ»,- նշեց Ալեքսեյ Սանդիկովը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Եվրոպայի 7–ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։


Հանդիսավոր բացումից հետո տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում Գևորգ Վարդանյանի անվան դպրոցի աշակերտները խոսեցին ականավոր հետախույզի կյանքի ու սխրագործությունների մասին, ընդգծելով նրա և կնոջ՝ Գոհարի անգնահատելի ներդրումը խորհրդային արտաքին հետախուզության պատմության մեջ։

Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աջակցությամբ դպրոցում բացվել է նաև ցուցահանդես՝ նվիրված հետախույզի հերոսական ուղուն։

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829