Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պարտավորվել է, երաշխավորել, որ ԵՄ առաքելության անձնակազմը որևէ կերպ չձերբակալվի կամ չկալանավորվի

Փետրվար 20,2024 15:07

Այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց եւ հրապարակեց «2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը:

Կառավարության ներկայացուցիչն էր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պ. Հովհաննիսյանը: Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն էր:

ՍԴ որոշման համաձայն` 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Ըստ համաձայնագրի` ՀԵՄԱ-ն ստանձնել է իր անձնակազմի անվտանգությունը սեփական միջոցներով ապահովելու ամբողջ պատասխանատվությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՀԵՄԱ-ի և ՀԵՄԱ-ի անձնակազմի պաշտպանության, ապահովության և անվտանգության համար, ապահովել է հասանելիությունը Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող օբյեկտներին, տարածքներին և ծառայողական մեքենաներին, որոնք առնչվում են ՀԵՄԱ-ի մանդատի իրականացմանը, ապահովել է, որ չհարուցվի ՀԵՄԱ-ի անձնակազմի հետ կապված կատարողական վարույթ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրա դեմ քաղաքացիական վարույթ է հարուցվում, որը չի առնչվում նրա պաշտոնական գործառույթներին, ինչպես նաև երաշխավորել, որ ՀԵՄԱ-ի անձնակազմը քաղաքացիական վարույթի շրջանակներում չի ենթարկվի անձնական ազատության որևէ սահմանափակման կամ իրավունքների այլ սահմանափակման։

Հայաստանը պարտավորվել է, երաշխավորել, որ ՀԵՄԱ-ի անձնակազմը որևէ կերպ չձերբակալվի կամ չկալանավորվի:

Հայաստանը կթույլատրի ՀԵՄԱ-ի նպատակների իրագործման համար անհրաժեշտ ապրանքների մուտքը և երաշխավորել, որ այդ ապրանքները կազատվեն բոլոր մաքսատուրքերից, վճարներից, ճանապարհավճարներից, հարկերից և համանման վճարներից: Համաձայնագիրը գործում է միայն Հայաստանի տարածքում:

Եղել է մեկ դատավորի հատուկ կարծիք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829