Հայաստանի բանկերի միությունը խնդիր չի տեսնում հիփոթեքային վարկերի վերադարձման հետ կապված։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ կան՝ հիփոթեքային վարկավորումն աճել է, եկամտային հարկի վերադարձը խնդիրներ է առաջացնում, շինարարական շուկան, ըստ որոշ գնահատականների, հնարավոր է պայթի, արդյոք ռիսկերը բարձր են։
Ազատյանի խոսքով՝ միության գնահատականով՝ շինարարության ոլորտի աճի հետ կապված առանձնապես ռիսկեր չի տեսնում, քանի որ հատկապես Երեւանից դուրս շինարարությունը բավականին տեղ ունի աճելու։
Ազատյանի դիտարկմամբ՝ Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման կառավարության ծրագիրը նոր թափ կհաղորդի մարզերում բնակարանաշինությանը եւ էական խնդիր չի ստեղծի ոլորտում․ «Շինարարության աճը Երեւանից դուրս կնպաստի տնտեսական զարգացմանը, նոր խթաններ կստեղծի։ Այս ոլորտից վարկերի վերադարձման խնդիր չենք տեսնում գոնե տեսանելի ապագայում եւ նաեւ այլ հավասար պայմաններում։ Մի բան պարզ է, այնուամենայնիվ, եթե նույնիսկ ռիսկեր լինեն անշարժ գույքի շուկայում, կոնկրետ բանկերի կապիտալացման մակարդակը շատ բարձր է, ներկայումս իրացվելիությունը շատ բարձր է եւ հաճախորդների շահերի ոտնահարում կամ հաճախորդների պահանջների բավարարման խնդիր ֆինանսական համակարգը չի ունենա»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ