Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել 589 դիմորդ. ամփոփվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները

Փետրվար 20,2024 12:47

Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին, ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, դիմորդները քննությունն են հանձնել 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների թիվը 9604 է:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 43 քննական կենտրոնում, 14-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում:

Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Օտար լեզուներ», «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Ռուսաց լեզու» առարկաներից։

Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 3240 դիմորդ, քննությանը մասնակցել է 3211-ը: Միջին միավորը եղել է 11․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 589 դիմորդ (մասնակիցների 18,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 183-ը (5,7%)։

«Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 1045 դիմորդ, քննությանը մասնակցել է 1034-ը: Միջին միավորը եղել է 10.46: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 345 դիմորդ (մասնակիցների 33,4%-ը), 18-20 միավոր է հավաքել 121-ը (11,7%)։

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 56 դիմորդ, քննությանը մասնակցել է 56-ը: Միջին միավորը եղել է 11.00: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 10 դիմորդ (մասնակիցների 17,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 1-ը (1,8%)։

«Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 5045 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4983-ը: Միջին միավորը եղել է 12.85: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 842 դիմորդ (մասնակիցների 16,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 872-ը (17,5%)։

«Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 30 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 13․84։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 4 դիմորդ (մասնակիցների 13,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 2-ը (6,7%)։

«Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 31-ը: Միջին միավորը եղել է 12.19: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 5 դիմորդ (մասնակիցների 16,1%-ը), 18-20 միավոր է հավաքել 4-ը (12,9%)։

«Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75:

«Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 827 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 818-ը: Միջին միավորը եղել է 10.64: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 245 դիմորդ (մասնակիցների 30%-ը), 18-20 միավոր է հավաքել 79-ը (9,7%)։

«Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1086 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1059-ը: Միջին միավորը եղել է 11.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 263 դիմորդ (մասնակիցների 24,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 147-ը (13,9%)։

«Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 4198 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4100-ը: Միջին միավորը եղել է 10.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1023 դիմորդ (մասնակիցների 24,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 269-ը (6,6%)։

«Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1222 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1191-ը: Միջին միավորը եղել է 12․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 283 դիմորդ (մասնակիցների 23,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 217-ը (18,2%)։

«Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 141 դիմորդ, քննությանը մասնակցել է 141-ը: Միջին միավորը եղել է 10.29: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 38 դիմորդ (մասնակիցների 26,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 3-ը (2,1%)։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829