Մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հայտնում է․
Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։
Պետքարտուղար Բլինքենն անդրադարձավ ԱՄՆ շարունակական ջանքերին՝ միտված աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի՝ իր ժողովրդի համար բարեկեցիկ ու ժողովրդավար ապագա կերտելու տեսլականին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կարդացեք նաև