Ս․թ․ փետրվարի 17-ին Ժնևի երաժշտական կոնսերվատորիայում Շվեյցարիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին։
Հայտնի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը Հայ և եվրոպայի հայտնի կոմպոզիտորների կատարումներով հանդես եկավ համերգին։
Համերգը կազմակերպել էր Դանիական Mission10forty միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որն օգնում է խոցելի երեխաներին և երիտասարդներին Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրներում:
Համերգին բացման խոսքով ելույթ ունեցավ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանության մանրամասներն ու հումանիտար կարիքները։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ