Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։ Արցախցի ներկա ու նախկին պաշտոնյաները ժամանել են Արցախի ներկայացուցչություն, քննարկում է լինելու։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ մենք փառահեղ ճանապարհ ենք անցել եւ ունենք այդ պոտենցիալը՝ նորից մեզ վերագտնելու ու ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար»։
Անդրադառնալով հարցին, թե արցախցիների վերադարձն Արցախ ի՞նչ ճանապարհով պետք է լինի, Աշոտ Ղուլյանը պատասխանեց․ «Բոլոր հնարավոր ճանապարհներով, ամեն ինչ պետք է օգտագործենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ