Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կհստակեցվեն զինծառայողի պիտանիության աստիճանին վերաբերող կարգավորումները. «Փաստ»

Փետրվար 20,2024 11:11
zorakoch

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել 2018 թ. ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ: Հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները՝ դրանք ճանաչելով որպես զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:

Նշվում է՝ քաղաքացիների և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի վերլուծության արդյունքում փաստվել է, որ խնդիրներ են առաջացել որոշ հիվանդությունների և ախտաբանական վիճակների մասով ոչ արդյունավետ կարգավորումների, փորձաքննվողների կողմից իրավիճակի վրա ազդեցություն ունենալու հնարավորության տեսանկյունից։ «Մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ պարտադիր զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների թիվը զորակոչից զորակոչ ավելացել է. եթե 2020 թ.-ի ամառային զորակոչի ընթացքում նշված ախտորոշմամբ ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, ապա 2022 թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 321։

Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների (բարորակ և չարորակ), այլ ծավալային գոյացությունների, ինչպիսիք են կիստաները 0,5 սմ և ավելի մեծ չափերի առկայության դեպքում, անգամ առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, զորակոչիկները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ազատվում են զինծառայությունից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829