Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից հետո Նիկոլին ձայն տված 680 հազար հոգին իրենց հաշիվ տալի՞ս են, թե ինչ սարսափելի խնդիրներ ձեւավորեցին իրենց երեխաների համար. Խոսրով Հարությունյան. «Հրապարակ»

Փետրվար 20,2024 10:59

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի հետ

ՀՀ իշխանությունը չի բացառում՝ Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սկսել։ Ներքին Հանդում 4 հայի կյանք խլած միջադեպից հետո Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց «Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի տարածքների մասին, միեւնույն ժամանակ հրաժարվում ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի տարածքներ»։ Հայտարարում է, որ Ալիեւի քաղաքականությունը կառուցված է «ինչ չեք տա բանակցություններով, կվերցնեմ պատերազմով» կարգախոսի վրա։ Բայց Փաշինյանը հավատում է, որ խաղաղության պայմանագիր կկնքվի։ 

– Զարմանալին այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագծի վերլուծության պարզ տրամաբանությունը հուշում է, որ աստիճանաբար ուժեղանում է ճնշումը Հայաստանի վրա։ Դիմագրավելու եղանակը զիջումը չէ, զիջենք սա՝ գուցե բավարարվեն։ Մենք արդեն զիջել ենք Սոթքից հարավ բոլոր ռազմավարական բարձունքները եւ Հայաստանի թե՛ պետականությունը, թե՛ տարածքային ամբողջականությունը, թե՛ սահմանների անձեռնմխելիությունը դրել ենք անշրջելի սպառնալիքների տակ։ Ադրբեջանի ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ չի պատրաստվում Հայաստանի սուվերեն տարածքներից դուրս գալ։ Եթե մենք գնում ենք Ադրբեջանի պահանջներին ընդառաջ՝ փոխելով մեր Սահմանադրությունը, ներքին օրենսդրությունը, մեկնաբանելով, թե ապագա խաղաղության պայմանագրում նախատեսված դրույթները չեն կարող ներդաշնակվել մեր Սահմանադրության հետ, սա արդեն աբսուրդ է։ Դուրս է գալիս, որ այդ պայմանագիրը Հայաստանի գլխավոր օրենքից ավելի կարեւոր իրավական ուժ ունի։ Փաշինյանն ասում է՝ պայմանագրի նախագծում ամրագրել ենք դրույթ, որով նախատեսված պարտավորությունները չեն կարող վերանայվել ներքին օրենսդրության ազդեցության տակ։ Եվ հետո զարմանում ենք, թե ինչու է Ադրբեջանը պահանջները մեծացնում։

Եվ ինչպե՞ս հեռացնել այդ ոչ լեգիտիմ իշխանությանը, եթե իր կամքով չի հեռանում։

– Հանրության ընդվզումով, այլ տարբերակ չկա։ Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական տվեց մի վթարի պատճառով, որտեղ զրո մեղավորություն ուներ։ Վթարի հետեւանքով բազմաթիվ զոհեր եղան, երբ նրան հարցնում էին, թե ինչու է հրաժարական տալիս, ասում էր՝ ես այդ ոլորտի  պատասխանատուն էի, ուրեմն ինչ-որ մի բան բաց էի թողել։ Ամբողջ Արցախը հայաթափվեց, մենք շատ հանգիստ ենք դրան նայում։ Սա իշխանության անպատասխանատվության տիպիկ դրսեւորում է։ Ցավն այն է, որ հանրության ճնշող մեծամասնությունն այս պարզ իրողությունը չի գիտակցում։ Չի կարելի վստահել մի իշխանության, որը խաբում է քեզ։ Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չձեւավորվեց, ով ասես, ձեւավորվեց` ՀՀ քաղաքացի չձեւավորվեց։ Եթե մենք ունենայինք նման քաղաքացիների տպավորիչ զանգված՝  իշխանությունը կհեռանար։ Շատերը դասեր չեն քաղել, դրա համար եմ ասում՝ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլին ձայն տված 680 հազար հոգին իրենց հաշիվ տալի՞ս են, թե ինչ սարսափելի խնդիրներ ձեւավորեցին իրենց երեխաների համար, ես կարծում եմ՝ ոչ, որովհետեւ անպատասխանատու միջավայր է։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829