Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր պանթեոն։
Սամվել Շահրամանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ նրան ուղեկցող անձինք, հավանաբար անվտանգության աշխատակիցները, խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը։ Ուղեկցող անձանցից մեկը հայհոյել է 24news.am-ի լրագրողին ու օպերատորին։ Նախ նա ձեռքով փորձում էր հեռացնել տեսախցիկը, այնուհետեւ ասաց․ «Հլը ս…ր ստեղից, շուտ»։
Սամվել Շահրամանյանը չսաստեց իր անվտանգության աշխատակիցներին, որոնք խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը Եռաբլուրում։ Նա ոչ մի հարցի չպատասխանելով՝ արագ նստեց մեքենան ու հեռացավ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ