ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, ասել է.
«Եթե մենք խոսում ենք մյուսի տարածքային ամբողջականությունից, նշանակում է՝ խոսում ես քո տարածքային ամբողջականությունից։ Եթե մեկի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ ես դնում, դա նշանակում է, որ շատ լեգիտիմ է, որ երրորդն էլ քո տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում։ Այս նրբությունը պետք է հասկանալ: Սա Ռուսաստանի դեմ չէ, կամ Ուկրաինայի կողմ չէ, սա Հայաստանի համար է»:
«ՉԻ». Եթե այդպես է, ապա ինչո՞ւ մինչև 2020-ը չեք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մինչև այդ ոչ մի թիզ էիք ասում, հայտարարում, որ Արցախի հարցը լուծված է, գնում, Աղդամում նուռ էիք ուտում, Փաշինյանն էլ Խորենացի փողոցում ճվճվում էր, թե Լավրովի պլանն ընդունողը դավաճան է:
Գնացել, գերտերությունների ոտքերի տակ են ընկել, ով հասնում, տշում է, ասում են՝ Հայաստանի համար է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: