Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մենք կորսված հայրենիք ունեցել ենք 2018 թվականից առաջ էլ, ու ընդամենը 12 վայրկյանում «դրանից առաջ էլ» արտահայտությունն անընդմեջ կրկնելով ևս 11 անգամ։
… Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այս «ընկալման» համաձայն՝ բացարձակապես նշանակություն չունի, թե որքան է «իրական Հայաստանի» տարածքը՝ 29,8 հազա՞ր, թե՞, ասենք, մի 10-12 հազար։ Միևնույն է՝ երկու դեպքում էլ հայրենիքի մեծ մասը մնում է կորուսյալ, իսկ գերխնդիրը մնում է փոքր մասի ինքնիշխանությունը, հետևաբար՝ փոխվում են միայն թվերը, իսկ սկզբունքը մնում է նույնը։
Բայց այս տրամաբանությամբ երևի ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն ամեն առավոտ կամ գոնե շաբաթը մեկ հասարակությանն այնուամենայնիվ տեղեկացնի, թե «հաշվետու ժամանակահատվածում» քանի քկմ տարածքով հայրենիք է կորսվել (որի մասին պետք է մոռանալ), և որքան է դարձել իրական Հայաստանի տարածքը, որի վրա պետք է կենտրոնանալ։ Հակառակ դեպքում մարդ շփոթվում է՝ մի օր «ՀՀ տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է», մյուս օրը՝ «դե հո ամայի-անբնակ սարերի համար պատերազմ չէի՞նք սկսելու»․․․
Բայց եկեք մի պահ ընդունենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը և համարենք, որ մեր խնդիրը և միակ կարմիր գիծը 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանի Հանրապետությունն է։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այդքան սիրած Ալմաթիի հռչակագրից հետո՝ Հայաստանի անկախության 32 տարիների ընթացքում, ինքը պետության չորրորդ ղեկավարն է, և միակը, որի կառավարման տարիներին այդ նույն Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարվել է։ Մինչև իր իշխանությունը Հայաստանը տեսիլքների ետևից ընկել էր, թե չէր ընկել՝ բայց Հայաստանի 29,8 հազար քկմ-ն անձեռնմխելի էր, ու միայն իր օրոք ՀՀ ինքնիշխան տարածք օկուպացվեց։ Այսինքն՝ անգամ իր իսկ հռչակած «ընկալումներո՛վ» է ինքն ամենաձախողվածը։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում