Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացիների նկատմամբ. shamshyan.com

Փետրվար 19,2024 23:40

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 328 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է  քրեական վարույթ «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացու նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիներն են Աշոտ Գ․-ն և Սամվել Ս․-ն։Վերջիններս հանդիսանալով վրացական համարանիշներով ավտոմեքենայի վարորդ և դժգով լինելով կառավարության կողմից վրացական համարանիշների մաքսազերծման վերաբերյալ իրավակարգավորումներից, հունվարին տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաներն օգտագործելով «Տելեգրամ» սոց.ցանցում առկա հրապարակային «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես է եկել խմբի հասարակական անվտանգությանը վտանգող հրկիզումներով արտահայտված գործողություններ, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչով:

Նման կոչ անելու մեջ կասկածվում է Սամվել Ս․-ն, իսկ Աշոտ Գ․-ն կասկածվում է գույք ոչնչացնելով կամ վնասելու զուգորդված, հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ կատարելու կոչով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829