Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» վեպը, որը հրատարակվել էր 2017 թվականին, մեկ տարի անց թարգմանվել էր նաեւ արաբերեն՝ Եգիպտոսի Ալ Արաբի հրատարակչության կողմից: Այժմ արաբները սերիալ են նկարում Մալյանի վեպի հիման վրա: Ալ Արաբի հրատարակչությանն էլ իր ընթերցողներին խորհուրդ է տալիս Ռամադանից առաջ կարդալ «Զրոյական կետը»:
Արաբական հրատարակչության ֆեյսբուքյան էջում այս ամենի մասին անդրադարձ կա, ինչը քննարկվել է հետեւորդների կողմից:
Հիշեցնենք, որ «Զրոյական կետ» վեպում քաղբանտարկյալ հեղինակը միավորել է տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում եւ կրոնական տարբեր քաղաքակրթություններում տեղի ունեցող իրադարձությունները մի կետում՝ զրոյական: Գիրքը սկսվում ու ավարտվում է պատարագով, ինչի միջոցով փորձ է արվել նուրբ համեմատական գիծ տանել ժամանակակից աշխարհի ու միջնադարյան կրոնական ֆանատիզմի միջեւ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ