Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. «Հավատում եմ, որ Հայաստանը պետք է, երկարաժամկետ մտածելով, ռազմավարական հեռանկարով գնահատի գործընթացը»

Փետրվար 19,2024 22:33

Ավարտվել է Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Թուրքիա։

Ստորև ներկայացնում ենք թշնամի պետությունների առաջնորդների հնչեցրած առանցքային կետերը․

«Սիրելի եղբորս հայտարարությունները Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբում լուրջ ազդակ էին շատերի համար և շատերին հետ պահեցին այս գործին խառնվելուց։ Ադրբեջանում անջատողական ուժերի համար տեղ չկա և երբեք չի լինի: Այսօր թուրք-ադրբեջանական միասնությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար»։

«Ղարաբաղում իրականացված հակաահաբեկչական գործողությունը լիովին հաստատեց մեր երկրի ինքնիշխանությունը։ Ադրբեջանի տարածքում անջատողական ուժերի համար այլևս տեղ չկա և չի լինի»։

«Թուրքիան նոր բարձունքներ է նվաճում։ Շատ հարցեր կախված են Թուրքիայի դիրքորոշումից ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության երաշխավորն է»:

«Թուրքիան մեզ հետ էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերին։ Պատերազմի առաջին ժամերին Թուրքիայի  շատ հաստատակամ ու բաց հայտարարությունները շատերի համար լուրջ ուղերձ էին և շատերին խանգարում էին խաթարել այս գործը, սակայն «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է» քաղաքական ու բարոյական աջակցությունը բավական էր մեզ, և մենք մարտի դաշտում ընդամենը 44 օրում լուծեցինք մեր պատմական հարցը, որը չկարողացանք խաղաղ ճանապարհով լուծել 30 տարի»։

«Մեր համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները մեկ բռունցքի նշանակությունն ունեն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ելույթի ավարտին Էրդողանին հրավիրել է այցելել Ադրբեջան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն էլ իր հերթին նշել է․

«Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև  Հրվ. Կովկասում խաղաղության և կայունության ուղղությամբ արվող քայլերը: Անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության պայմանագրի ստորագրումը մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղության, հանգստության և կայունության համար մի նոր հույսի աղբյուր է լինելու»:

«Այս գործընթացում Ադրբեջանի հետ միասին ուս-ուսի ենք գործում: Ղարաբաղում բռնագրավման ավարտի հետ միասին մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության համար պատմական հնարավորության պատուհան է բացվել: Շատ կարևոր է, որ այդ հնարավորության պատուհանը չփակվի: Հավատում եմ, որ Հայաստանը պետք է, երկարաժամկետ մտածելով, ռազմավարական հեռանկարով գնահատի այս գործընթացը»։

«Երրորդ կողմերին էլ այս գործընթացը թունավորելու փոխարեն հրավիրում ենք կառուցողական ներդրում ունենալու: Այս առիթով ցանկանում եմ նշել, որ հույս ունենք՝ անցած օրերին երկու երկրի սահմանին տեղի ունեցած գործողությունները կրկին տեղի չեն ունենա: Վիրավորված Ադրբեջանի բանակի ներկայացուցիչ մեր եղբորը մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

 

«Հայկական ալիք» տելեգրամյան ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829