Սոֆիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը այս ամռանը Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար վարկանիշային է, Հայաստանի ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել։
Այսօր ցերեկը պայքարի մեջ մտան 102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը, որոնք տեղ գրավեցին պատվո պատվանդանին։
Կարապետյանը 182 կգ-ով նվաճեց փոքր ոսկին․ իսկ Գասպարյանը ֆիքսեց նրանից երկու կիլոգրամ պակաս ու արժանացավ փոքր բրոնզի։ Հրումում Սամվելը ցույց տվեց 216 կգ՝ ճանաչվելով 2-րդը, իսկ Գարիկը այս անգամ անմասն մնաց մեդալից։
Կարդացեք նաև
Ի վերջո, երկամարտի 396 կգ-ով Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գարիկ Կարապետյանը 394 կգ-ով՝ բրոնզե մեդալակիր։
Ավելի ուշ մեդալների համար կարարող էր պայքարել նաեւ 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, սակայն նա 165 կիլոգրամին առաջին մոտեցման ժամանակ վնասեց արմունկը եւ ի վիճակի չեղավ շարունակել պայքարը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ