Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

30 տարվա կայացած ընկերությունը փորձում են փողոցային արդարադատությունով, տարբեր գործողություններով ջլատել. Լեւոն Բաղդասարյան

Փետրվար 19,2024 19:11

Հայկական «Կարմիր Խաչ» ընկերության շուրջ վերջին օրերին զարգացող իրադարձությունները ընկերության ներկայացուցիչ փաստաբան Լեւոն Բաղդասարյանը համարում է հարված գոտկատեղից ներքեւ:

«Գոտկատեղից հարվածը կայանում է հետեւյալում. տեղի է ունեցել ընկերության նախագահության նիստ, հրավիրել են գործադիր մարմնի ղեկավարին՝ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին: Ասել են՝ ո՞րն է պատճառը, որ տարեկան հաշվետվություն չեք ներկայացնում, դա կանոնադրության մեջ պարտադիր պայման է եւ ո՞րն է պատճառը, որ 2024 թվականի բյուջեի նախագիծ չեք ներկայացնում, դրա պատասխանները չեն տրվել: Դրանից հետո՝ Աննա Եղիազարյանին հեռացնելուց հետո, նախաձեռնող խմբի կողմից դիմում է ներկայացվում նախագահությանը՝ ցանկանում ենք արտահերթ համագումար հրավիրել: Այդ նախաձեռնող խմբի գրության տակ բացակայում են նախաձեռնող անձանց ստորագրություններն ու անունները, հիմա հարց՝ սա իրավաչա՞փ է, թե՞ իրավաչափ չէ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ իր ասելիքը հարցով ավարտեց Լեւոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին մամուլի հրապարակումների համաձայն, ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել էր կազմակերպության նախագահի պաշտոնում։

Հետո ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին, նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ու Եղիազարյանն ինքնագործունեությամբ է զբաղվում։

«30 տարվա կայացած ընկերությունը փորձում են փողոցային արդարադատությունով, տարբեր գործողություններով ջլատել ու պարալիզացնել ընկերության աշխատանքը»,- շարունակեց փաստաբան Բաղդասարյանը:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ Կարմիր խաչի շուրջ ստեղծված իրավիճակում որոշակի շահագրգիռ անձինք կան, մասնավորապես, ըստ շրջանառվող տեղեկությունների, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է, փաստաբանն ասաց. «Եթե տվյալ պաշտոնատար անձը չկա այդ թեմայում, կարող է հայտարարություն անել, բայց իրավական հարթությունում մեզ ոչ թե դա է հետաքրքրում, այլ, որ այս գործողություններն իրավաչափ չեն, արդյոք դրանով մենք պետական անվտանգության հետ կապված ռիսկ չենք տեսնում»:

Փաստաբանի խոսքով, նախկին «Կարմիչ Խաչ» ընկերության նախկին գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը փորձել է կատարել ոչ իրավաչափ արտահերթ համագումար, նրան նախագահությունն է հեռացրել աշխատանքից.

«Փորձել են կատարել ոչ իրավաչափ համագումար։ Եթե նախագահությունը մերժում է արտահերթ համագումար հրավիրելու դիմումը, այն ենթակա է կատարման։ Եթե կողմը գտնում է, որ անօրինական է մերժումը, ապա նա պետք է բողոքարկի, վիճարկի։ Չեն բողոքարկել, սարքել են ոչ բողոքարկելի… թող Աննա Եղիազարյանը դիմի դատական պաշտպանության, եթե կարծում է, որ իր նկատմամբ անօրինական որոշում է կայացվել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829