Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիան ու Թուրքիան սերտ համագործակցում են եւ ես չգիտեմ Հայաստանին գերմանական միջնորդությունը ինչ կարող է տալ». Արթուր Խաչատրյան

Փետրվար 19,2024 17:27

«Այս զուգահեռ ուղին, որը բռնեց Փաշինյանը, բերեց Մինսկի խմբի բանակցությունների ձախողմանը եւ դա բերեց պատերազմի: Ինչի կբերի այս նոր վարվելակերպի կրկնողությունը՝ շատ դժվար է ասել»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով մյունխենյան հանդիպումների մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա, տեղի է ունենում բանակցությունների ձեւաչափի փոփոխություն. «Հայկական կողմը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկից, Ադրբեջանն էլ Բրյուսելից ստանալով այն, ինչ ինքը ցանկանում էր, հրաժարվում է մեկնել արեւմտյան հարթակներ: ԱՄՆ-ն հայտարարում է, որ իրենք խրախուսում են ՀՀ-Ադրբեջան երկխոսությունը․ ավելի պարզ՝ դա նշանակում է ձեռքերը լվանում են գործընթացից, ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, մենք ոչ երաշխավոր ենք, ոչ միջնորդ ենք:

Չգիտեմ ինչի Գերմանիան ծագեց: Գերմանիայի թեկնածությունը դեռեւս 90-ականների սկզբին էր դիտարկվում, բայց հայկական կողմը համաձայն չէր՝ նաեւ առաջարկվող թեկնածուի անձով պայմանավորված: Գերմանիան ու Թուրքիան սերտ համագործակցում են եւ ես չգիտեմ Հայաստանին գերմանական միջնորդությունը ինչ կարող է տալ:

Ի տարբերություն Փաշինյանի, Ալիեւը բոլոր հարթակներից կարողանում է ստանալ այն, ինչ իրեն պետք է, իսկ Փաշինյանը պարտվում է: Անկախ նրանից, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, միջնորդն ով է, եթե երկրի ղեկավարը ի զորու չէ պաշտպանել այդ երկրի շահերը, ուզում եք՝ բանակցությունների սեղանը տարեք լուսնի վրա դրեք: Վստահ եմ՝ Փաշինյանն աշխատում է այս պետության դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Թուրքիան ու Ռուսաստանն էլ են շատ սերտ համագործակցում, վկայությունն էլ Պուտինի վերջին տարածվող խոստովանությունն է, այդ դեպքում ինչու՞ եք պնդում, որ Ռուսաստանը միջնորդ դառնա անպայման։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829