Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի և Արարատի մարզերում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

Փետրվար 19,2024 16:56

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Կոտայքի մարզ, գյուղ Արզնի, Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «ԳԱԶ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանի, ինչպես նաև Արարատի մարզ, Վեդի համայնք, Այգավան բնակավայր, Ս.Դավթյան փողոց 2 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի (գազալցակայան)՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Հետազոտությունների արդյունքում ՏՄ-ն արձանագրել է, որ Կոտայքի մարզի, Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում գտնվող գազա-բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության։

ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետներն արձանագրել են նաև, որ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրում գտնվող գազալցակայանի շահագործումն արվել է նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներով, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ուստի, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի գազա-բենզալցակայանի և Արմավիրի մարզի գազալցակայանի գործունեության դադարեցման որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտները կապարակնքվել են։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829