Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է նախարարությունը դիմել դատարան՝ «Ակունքից» գումարի բռնագանձման պահանջով․ ԿԳՄՍ պատասխանը

Փետրվար 19,2024 16:48

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով գրավոր հարցում էր ուղարկել: Հետաքրքրվել էինք՝ ինչու է ԿԳՄՍ նախարարությունը դատի տվել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթին, ի՞նչ է նախարարությունը պահանջում «Ակունքից»: Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը համույթից պահանջում է վերադարձնել 2 մլն 283 հազար դրամ դրամաշնորհը, քանի որ, ըստ նախարարության տեսակետի՝ դրամաշնորհով իրականացված ծրագիրը թերի է կատարվել։

«Ակունքին» վերաբերող հարցին նախարարությունից ստացվել է հետեւյալ գրավոր պատասխանը. «ՀՀ մշակույթի նախարարության (ներկայում իրավահաջորդ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) եւ «Ակունք ազգագրական համույթ» ՀԿ-ի միջև կնքված դրամաշնորհի հատկացման պայմանագրի կատարման շրջանակում «Ակունք ազգագրական համույթ» ՀԿ-ի կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ առկա են շեղումներ: Այդ իսկ պատճառով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով՝ պայմանագրային պարտավորությունները (ֆինանսական հաշվետվությունների ներկայացման մասով) ոչ պատշաճ կատարելու հիմքով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829