Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ ԿԳՄՍՆ-ն ասում է՝ չի հրահանգել, բայց դպրոցների Փառքի անկյունները հանվում են

Փետրվար 19,2024 15:55

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով գրավոր հարցում էր ուղարկել: Հարցրել էինք՝ արդյոք ԿԳՄՍ նախարարությունը հրահանգե՞լ է դպրոցներից հեռացնել Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների Փառքի անկյունները, ինչի մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ հրապարակել 2 նման փաստաթուղթ: Մենք նաեւ դպրոցներից ահազանգեր էինք ստացել, որ տնօրեններին հրահանգված է երեխաների հետ Արցախի թեմայով որեւէ զրույց, հիշատակում չանել:

5 օր մտածելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը առաջին հարցին պատասխանել է մեկ նախադասությամբ. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ձեր կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ որևէ հրահանգ չի տրվել հանրակրթական ուսումնական հաստատություններին»։

Նշենք, որ պատգամավորը փաստաթղթերը հրապարակելով` մասնավորապես գրել էր. «Պարտվածներն ատում են իրական հերոսներին, նրանց աչքերի մեջ նայելու համարձակություն չունեն, անգամ եթե նրանք բռնել են հավերժի ճամփան։ Պարտվածները նրանց աչքերում իրենց՝ ուրացողներին ուղղված նզովք ու պատմության անանց խարանն են տեսնում։Սրանք սարսափում են սեփական արյամբ ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀՈՂ պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետև նրանցը հավերժականն է, նրանցը սրբացման ճանապարհն է։ Ձերը՝ մեղքն ու սուտը, թշնամուն ծառայելը․․․

Ահա երկու գրություն, որով Լոռու մարզային եւ Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829