Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրակրթության ոլորտում աշխատում են անձնվեր մարդիկ». մինչև 30%-ով կբարձրանա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը

Փետրվար 19,2024 15:34

Համայնքային մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ներկայացվել են 2023թ. իրականացված ու այս տարի հանրակրթության ոլորտում նախատեսվող ծրագրերը:

«Հանրակրթության բնագավառի բարեփոխումները եղել և մնում են մեր հիմնական առաջնահերթությունը: Երևանում տասնյակներով հիմնանորոգվում են մանկապարտեզներ, և մեր երեխաների համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ ու մատուցվում ավելի որակյալ ծառայություններ: 2024թ. ընթացքում Երևանում մինչև 30%-ով իրականցնելու ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի վերանայում, իհարկե, սա այն չափը չէ, որը կուզենայինք, բայց սա դեռ սկիզբն է, և ես վստահ եմ, որ մեր բարեփոխումների այս ընթացքը շարունակական է լինելու»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանն ու հանձնարարել բարեփոխումներին ու ոլորտին հատկացվող աջակցությանը զուգահեռ մեծացնել պահանջներն ու մանկապարտեզներում հստակեցնել վերահսկողությունը:
***
Համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր: Փոփոխություններն իրականացվում են հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փողոցների թողունակությունը: Նախագիծն իրականացնելու ընթացքում համայնքը գործակցում է նաև Իլ դը Ֆրանս շրջանի գործընկերների հետ:
***
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս: Գործընթացն ընթացքում է:
***
Մասնավորի հետ գործակցությամբ մայրաքաղաքում կշարունակվի ինքնատիպ լուծումներով նոր կանգառասրահների տեղադրման գործընթացը:
***
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Պետություն –  համայնք – կառուցապատող գործակցությամբ վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք:
***
Ավարտական փուլում է ս.բ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը: Հանգստի գոտին  կառանձնանա նոր լուծումներով:
***
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար մայրաքաղաքում կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում:
«Կենսաապահովման ոլորտում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացել, բայց վերականգնման հետ կապված համայնքը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, ինչից ելնելով էլ նոր չափորոշիչներ են սահմանվել: Մենք ունեցել ենք վատ փորձ և վերահսկողության խնդիր: Այսուհետ, որտեղ տրվում է շինթույլտվություն կամ իրականացվում են վթարների վերացման աշխատանքներ, վերահսկողության վարչությունն ու վարչական շրջանները պետք է մշտական հսկողության տակ պահեն ողջ գործընթացը»,- շեշտել է քաղաքապետը:
***
Քաղաքի ձևավորմանն առնչվող ճարտարապետական և գեղարվեստական լուծումների ու բարեկարգման գործում միասնական մոտեցում կցուցաբերվի. վարչական շրջաններում սկսված է ստանդարտացման գործընթաց: Համայնքն, ի դեպ, դիտարկում է փոփոխություն անել նաև կատարված աշխատանքների սպասարկման կարգում՝ ժամկետ սահմանելով նվազագույնը երեք տարի:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829