Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնիք չէ: Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են». Պեսկով

Փետրվար 19,2024 14:16

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համաձայնել է Փաշինյանի հետ. Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

«Մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ։ Ուստի սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ այս հարցում համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

Փաշինյանը մասնավորապես ասել էր, որ Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829