Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերմանաբնակ ՀՀ հպարտ քաղաքացու հարցը Փաշինյանին՝ ինչո՞ւ չեք առաջարկում այդ մարդկանց, որոնք ձեզ մեղադրում են, տեղափոխվել Հայաստան

Փետրվար 19,2024 13:52

«Պիտի անկեղծ ասեմ՝ այս անգամ օդանավում տեղ չունենք․ հաջորդ անգամ»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանաբնակ Արագած Գրիգորյանը Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած դիտարկմանը՝ հուսով եմ՝ հիմա Ձեր ինքնաթիռում, որով Հայաստան եք թռչելու, հաստատ մի 20 հոգու տեղ կա և հարցրեց՝ ինչո՞ւ չեք առաջարկում այդ մարդկանց, որոնք ձեզ մեղադրում են, տեղափոխվել Հայաստան, տեսնենք՝ ինչպե՞ս են կանգնում սահմանին ու չեն թողնում, որ այդ հողերը հանձնեն։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրականում նման հարցերից չի սրտնեղում․ «Արդյոք ես կարծո՞ւմ եմ՝ իմ բոլոր քայլերը եղել ենք ճիշտ, այդպես չեմ կարծում։ Ընդհանրապես չեմ կարծում, թե դա հնարավոր կլիներ։ Ամենամեծ սխալն այն է, որ մենք իսկապես ԼՂ-ի հարցը տեսել ենք մենակ մեր պատուհանից, սա է մեր հիմնական խնդիրը։ Մեր իրականության մեջ այն մարդիկ, որոնք փորձել են ասել՝ կարո՞ղ է գնանք, մյուս պատուհանից էլ նայենք, մենք բոլորս նրանց նախ լռեցրել ենք, կպցրել ենք «դավաճան» և հազար ու մի պիտակ ու ճամփել։

Սա իրականում շատ խորը խնդիր է։ Եթե պատերազմը սկսվել է «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտության պատճառով, ապա ես կասեմ, որ ինձնից առաջ բոլոր ՀՀ ղեկավարները դա ասել են։ Եթե այդ նախադասությունը չասվեր, ի՞նչ էր լինելու Ղարաբաղի հարցի հետ․ որևէ մեկը ձեզ ասո՞ւմ է՝ Ղարաբաղի անկախություն է լինելու և ոչ Ադրբեջանի կազմում, սուտ է ասում։ 2016-ի բանակցային բովանդակությունը և 1996-ի բանակցային բովանդակությունը դա բացառել է։ Հետագա իրադարձություններն ավելի են այդ հարցը սրել, քանի որ հիմա տարածքային ամբողջականությունն աշխարհակարգի հիմքն է։ Եթե նույն ինքնորոշման իրավունքն այդ կարգի մեկնաբանենք, տեսեք՝ քանի՞ երկիր կփլուզվի։ Ուրիշ բան, որ հիմա ուժն է որոշում, թե որ պետությունն ինչ կարգավիճակ ունի։ Ես կարծում եմ՝ մենք մեր քաղաքականությունը պետք է հենենք լեգիտիմության հենքի վրա միջազգային իրավունքի տրամաբանության տեսակետից, որ ուժեղանալու շանս ունենանք։ Եթե միջազգային հանրությանը թվա՝ ուզում ենք ուժեղանանք, գնանք աշխարհը քանդենք, կոպիտ ասած, ո՞վ կթողնի, որ ուժեղանանք։ Իսկ սրա համար ոչ թե ուրիշ բան պիտի ասենք, ուրիշ բան մտածենք, այլ ասենք այն, ինչ մտածում ենք և մտածենք այն, ինչ ասում ենք։ Հիմա դա եմ փորձում անել։ Առաջիկա հարյուրամյակում ՀՀ անկախության, պետականության ապահովման համար պետք է ճիշտ ադապտացվենք այսօրվա իրավիճակին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ լավ է զգում, երբ քննարկումների ժամանակ ՀՀ-ի օրինակն են բերում ու ասում՝ ժողովրդավարությունն աշխարհում անկում է ապրում, բայց լավ լուրեր էլ կան, օրինակ՝ ՀՀ-ի օրինակը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Գերմանաբնակ Արագած Գրիգորյան, անգրագետ շողոքորթ հայի փայլուն օրինակ , դու չես տեսնում՞, թե ինչի են արժանանում մեր այն պատվելի հայ գործիչները , որոնց մոտ արթնացել է նախնիների կանչը, եվ գալով Հայաստան ինչպիսի սահմանափակումների եվ մեկուսացման են արժանանում։ Ինչպես կարող են իրենց նպատակը իրականացնելու լծակներ ունենալ։ Զեր խոսքը, ո՛չ թե առաջարկ է, այլ սողալո՜ւ , վաղը մի ինչ որ ակնկալիք ունենալո՛ւ, ձե՛ր շահերը իրականացնելու պարատ հող ստեղծելու նախադրյալ ։ Հաշվենք , որ ձեզ հաջողվեց արտահերթ վարչապետի ընդունարան մտնել։
    Այլ կերպ ասած, ” էտօ յա՜, էտօ յա՜”։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829