Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է լրջագույն ջանքեր գործադրի ՌԴ-ի և Իրանի հետ համատեղ Անվտանգային դաշնակցային խորհուրդ ձեւավորելու ուղղությամբ. Գևորգ Գևորգյան

Փետրվար 19,2024 12:15

Հաշվարկված, փոխգործակցային հիմքով եւ քաղաքական բարձրագույն պատասխանատվությամբ Անվտանգային Հայեցակարգն է այսօր մեզ փրկելու այս իրավիճակից։

Այդ հայեցակարգը պետք է հիմնված լինի ռազմավարական եւ դաշնակցային սկզբունքի վրա, հստակ, կետ առ կետ ամրագրելով բոլոր կողմերի պարտավորությունները՝ սպառազինություններից մինչեւ կոլեկտիվ անվտանգության ապահովման գործիքակազմ եւ կողմերի պետական, կրոնական եւ ազգային շահեր։

Հայաստանի Հանրապետությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ Անվտանգային Դաշնակցային Խորհուրդ ձեւավորելու ուղղությամբ։

Օր առաջ պետք է սկսել բանակցությունները այս ուղղությամբ, ինչը դժբախտաբար անհնար է։ Դրսից եւ ներսից շրջափակված ենք թշնամիներով եւ հայատյացներով։ Շրջափակման այս շղթան ճեղքելով է միայն հնարավոր իրականացնել վերոնշյալ քայլերը եւ այն ծրագիրը, որն այլընտրանք է այս ֆեյք խաղաղությանը։

Այդ ծրագիրն արդեն պատրաստ է եւ ես շուտով կներկայացնեմ հանրությանը։

Գևորգ Գևորգյան

«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ

Երեւան, 19-ը փետրվարի, 2024թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829