«Ես արդեն զգում եմ, որ որոշակի պոտենցիալ խնդիր կարող է հասունանալ մեզ մոտ»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մայրաքաղաքի աղբահանության վերաբերյալ։
Ավինյանն այսպես արձագանքեց, երբ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը զեկուցեց աղբահանության՝ նախորդ շաբաթվա իրավիճակը։ Ըստ Կատվալյանի՝ նախորդ շաբաթ աղբահանությունը գիշերային եւ ցերեկային ռեժիմներով կատարվել է 35-ական տեխնիկայով, սա ավտոպարկի 35% է, մյուս մեքենաների վերանորոգումը ընթացքի մեջ է։
Բացի այս, ինչպես Կատվալյանն ասաց, մայրաքաղաքի փողոցների մաքրումն իրականացվել է 4 փոշեկուլ մեքենաներով, փողոցների, բակերի մաքրությունը՝ 6-օրյա գրաֆիկով, 2 հերթափոխով իրականացրել են 533 սանմաքրման աշխատակիցներ՝ 527 գրանցված աշխատակիցների 89%-ը, մնացած 11%-ը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ:
Ավինյանը իր խորհրդական Կամո Արեյանին հանձնարարեց Կատվալյանի հետ աշխատել եւ ընթացիկ հարցերը, որոնք հրատապություն են պահանջում, միասին լուծել եւ առաջարկել հետագա զարգացման ծրագիրը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ