Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի ու հատկապես Սյունիքի շուրջ ստեղծված իրադրությունը մտահոգում է Իրանին, ռիսկերի չեզոքացման ուղղությամբ պատրաստ են համագործակցության տարբեր ձևաչափերի, առաջին հերթին` ռազմական. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 19,2024 11:18

Իրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ, Սյունիքի հետ կապված թեման թերևս առանցքայինն էր:

Ընդ որում` քիչ չեն այն ուսումնասիրողները, որոնք Սյունիքի թեման Արցախի հետ մի հարթությունում են դիտարկում` և´ աշխարհագրական, և´ քաղաքական` իր ողջ հետևանքներով:

Եվ պատահական չէ, որ Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվել ընկալվում է նաև որպես իրանական շահերին հասցված հսկայական վնաս:

Նույն տրամաբանությամբ, կարծիք կա, որ ինչ քայլեր էլ Հայաստանն ու Իրանն իրականացնեն Սյունիքի անվտանգության և կայունության համար, քանի Արցախն ադրբեջանցիների ձեռքում է, Սյունիքն ու Իրանն անընդհատ անվտանգային սպառնալիքների ներքո են լինելու:

Իրանցիների հետ շփումներում, ելույթներում ես, իհարկե, նաև հիշեցնում էի, որ Ադրբեջանի` նաև 44-օրյա պատերազմից հետո մեծաքանակ սպառազինության գնումներն ու բանակում իրականացվող թուրքական ռեֆորմները, Արցախի հարավային հատվածներում ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելը, իր մասշտաբայնությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց միջոցով անկայունության ձգտող արտատարածաշրջային ուժերը բացառապես Սյունիքի վրա չեն կենտրոնացած և հիմնական հարվածը կարող է կենտրոնացվել Իրանի ուղղությամբ:

Հայաստանի ու հատկապես Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն անչափ մտահոգում է Իրանին և նրանք այդ ռիսկերի չեզոքացման ուղղությամբ պատրաստ են Հայաստանի հետ խորը համագործակցության տարբեր ձևաչափերի, առաջին հերթին` ռազմական:

Թե այս ռազմական գործակցությունն ինչ է ենթադրում և որքանով է դրանով հետաքրքրված, շահագրգռված ՀՀ իշխանությունը, սա հարցի լրիվ այլ հարթություն է, որովհետև խնդիրը շատ բազմաշերտ է:

Տիգրան Աբրահամյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829