Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ համբերությունը սկսում է սպառվել․ բնակիչների հետ հավելյալ քննարկումներն այլեւս ընդունելի չեն»․ Ավինյանը՝ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի մասին

Փետրվար 19,2024 11:08

«Իմ համբերությունն էլ արդեն սկսում է սպառվել այս ծրագրի հետ կապված»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Արզումանյան 10 եւ 17 վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի մասին։

Խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ այս ամսվա սկզբին կնքվել է պայմանագիր ներդրողի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ, Արզումանյան 10 եւ 17 վթարային շենքերի բնակիչներին անցած շաբաթվա վերջում գրավոր ծանուցվել է, ինչպես նաեւ պայմանագրային նախագծերը, որպեսզի բնակիչներն ուսումնասիրեն, այս շաբաթ կլինեն քննարկումներ, եւ եթե հնարավոր լինի՝ որոշակի փոփոխություններ կարվեն։

Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ այս գործընթացը նախաձեռնվել է բնակիչների պահանջով, 2022 թվականի սեպտեմբերից այս ծրագիրը քաղաքապետարանն իրականացնում է․ «Այլեւս հավելյալ քննարկումներն ընդունելի չեն։ Եթե մինչ այս պահը մենք չենք եկել այն եզրահանգումներին, որ արդեն հստակ է, սա է ստանդարտը, այլեւս ոչ մի քննարկում ընդունելի չի լինելու։ Չի կարելի դարերով քննարկել, պետք է սկսել իրագործել։ Այս մարդիկ ապրում են 4-րդ աստիճանի վթարային շենքերում, եւ Աստված մի արասցե՝ մի բան պատահի։ Քանի՞ տարի պետք է իրենց հետ քննարկենք այն հարցը, որ ժողովուրդ ջան, վտանգավոր է ձեր կյանքի համար ու ձեր պահանջով է իրականացվում սա, ամենալավ պայմաններով է իրականացվում։ Հետեւապես խնդրում եմ՝ մի քիչ տեմպ հաղորդել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829