Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Սահմանադրության և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները մեր տարածքային ամբողջականության նկատմամբ պետք է վերացվեն. Ադրբեջանի ԱԳՆ

Փետրվար 19,2024 10:52

Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բաքվի հետ պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ և փաստացի արդարացրել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելը: Առավոտյան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արտահայտությունները մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը և ափսոսանք առաջացնում Բաքվի մոտ:

Փաշինյանի հայտարարությունը. «Մենք միջազգային հանրությանը ասել ենք, որ մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետք է լինի անկախ։ Նրանք էլ ասում էին, որ ինքնորոշման իրավունքն իրենք են ստեղծել։ Մեզ թվում էր, թե մենք հակամարտության մեջ ենք Ադրբեջանի դեմ, բայց այդ հակամարտությունն իրականում մենք վարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ»։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը. «Հայաստանի վարչապետը հայտարարում է ոչ թե Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնությունների անհիմն լինելու, այլ գործողությունների անխոհեմության մասին, որոնք չպետք է շարունակել միայն այն պատճառով, որ դրանք չեն աջակցվում միջազգային հանրության կողմից: Սա ևս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի հավակնությունները դեռևս շարունակվում են։ Այդ կապակցությամբ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պետք է վերացվեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829