Լրահոս
Օրվա լրահոսը

Բադալյան եղբայրների տարբեր ձեռնարկություններից հինգը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են

Փետրվար 19,2024 10:10

Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված բիզնեսներից հինգը նախորդ տարեվերջի ամփոփիչ արդյունքներով ներառվել են ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում՝ նշանակալից ներդրում ապահովելով հանրապետության տնտեսական զարգացման մեջ։ Գործելով ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղային բիզնեսի, այլև հեռուստատեսության, բանկային և վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի և նույնիսկ շինարարության ոլորտներում՝ այդ ձեռնարկությունները դարձել են հայաստանյան բիզնես լանդշաֆտի առանցքային ներկայացուցիչներ։

Ընդգծելով բիզնեսների բազմազանությունը և աշխատաշուկայի վրա դրական ազդեցությունը՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը նշում է․ «Մեր կողմից հիմնադրված ընկերություններում աշխատակիցների քանակը Հայաստանում 2023թ․ կազմել է շուրջ 7000 հոգի, իսկ արտերկրում՝ 2000-ից ավելի»։

2022 և 2023 թվականների տարեկան արդյունքներով տնտեսական տվյալներն ընդգծում են Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված հայաստանյան բիզնեսների առողջ ու կայուն աճը։ Մասնավորապես, 2023թ․ ընթացքում վճարված հարկերի ծավալը կազմել է 17,3 միլիարդ դրամ։ Հոլդինգի և երկրի խոշորագույն ՏՏ կազմակերպությունը՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն 2023թ․ պետբյուջե է վճարել ավելի քան 12 միլիարդ ՀՀ դրամ։

Հատկանշական է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված և տարբեր ոլորտներում գործող բիզնեսներից հինգը 2023թ․ արդյունքներով ներկայացված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Երկրում գործող խոշորագույն՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՏՏ ընկերությունը զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն՝ 93-րդ։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 648-րդ տեղում է, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 873-րդ, իսկ «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն 958-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում:

Նշված խոշոր հարկատու ընկերությունները գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղային բիզնեսի, հեռուստատեսության և բանկային ոլորտներում՝ հավաքականորեն զգալի ներդրում ապահովելով ՀՀ տնտեսական աճում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829