Tert.am – Հատվածներ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթից։
«Հանդիպումից կարող եմ ասել հետևյալը, ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում և նաև Բրյուսելյան բանակցությունների ընթացքում։
Եվ, ըստ էության, հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում, որը արդեն մի քանի հանդիպումներ տեղի է ունեցել։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, եթե պայմանավորվածությունները այն, որ ձեռք են բերվել, պահվեն, այդ պայմանավորվածությունների կատարումը կօգնի, կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։
Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածությունների հավատարիմ մնալուն։
Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դրանք դեռևս համաձայնեցված չեն։ Այս ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն»։
«Առաջինը պետք է արձանագրենք մի բան, այն ինչ-որ մենք ընկալել ենք որպես ինքնորոշման իրավունք և մեր ամբողջ քաղաքականությունը 1994 թվականից, նույնիսկ դրանից առաջ կառուցել ենք դրա վրա, դա իրականում այլ իմաստ է ունեցել, որովհետև մենք՝ բոլորս, չգիտենք կամ երկար ժամանակ չենք տիրապետել մի շատ կարևոր հանգամանքի։
1996 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը։ Ի՞նչի մասին է եղել այդ գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ըստ էության, տվել ա ինքնորուշում եզրույթի մեկնաբանությունը։ Եվ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը իր հայտարարության մեջ, նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է ամբող Միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, և այդ մեկ պետությունը Հայաստանի Հանրապետություն էր։ Բառացիորեն արձանագրել է հետևյալը՝, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այսինքն Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով։
Այստեղ է մեր ֆունդամենտալ պրոբլեմը, դրա մաս եմ նաև ես և ես և օբյեկտ եմ, և՝ սուբյեկտ։ Օբյեկտ եմ այնքանով, որ իմ վարչապետ լինելուց առաջ մաս եմ եղել այն ընկալմամբ, որը ինքնորոշման իրավունքը ընկալել է այդպես։
Մենք գնացել ենք միջազգային հանրությանը, ասել ենք մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետքա լինի անկախ, միջազգային հանրությունը մեզ ասել է, որ ինքնորոշման իրավունքը մենք ենք չէ՞ ստեղծել։
Այսինքն ինքնորոշման իրավունքի օրենսդիրը մեզ ասել է, հարգելի հայեր, այո դուք ինքնորոշման իրավունք ունեք, էդ ինքնորոշման իրավունքը պետքա իրացվի Ադրբեջանի կազմում ԼՂ բարձր ինքնորոշում շնորհելով։
Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին։
Մտածելով, որ մենք կարող ենք միջազգային այս պրոցեսներին միջով անցնել և հասնել մեր նպատակին, բայց տենց չի լինում։
Մեզ թվացել է, որ մենք Ադրբեջանին դեմ ենք հակամարտությունը տանում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չի։
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին։ Իհարկե կարող են տենց մտածեն, բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ եթե մենք այն ճանապարհը, որի մի մասը ես եմ վերցրել, եթե այսպես շարունակենք, այ էդ ժամանակ կկորցնենք հայրենիքը»։
«Ես նախկինում ասել եմ և էլի ուզում եմ կրկնեմ, եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, չկա էդպիսի բան, որ որևէ այլ երկիր Հայաստանի Հանրապետության որևէ տարածք վերահսկելու է և խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիանների մասին և դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար մենք ստեղծել ենք և առաջարկել ենք «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Էն խոսույթը, որն օգտագործում է Ադրբեջանի ղեկավարը, ինքը արդեն ազդանշան է, որ կան վտանգներ։
Ի՞նչպես պետք է դիմակայել այդ վտանգներին։
Առաջին հերթին դա միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ Որովհետև «խաղաղության խաչմերուկ»-ի ստեղծման պատճառներից մեկը, ո՞րն էր, որ Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տանք որևէ մեկին։
Այս ինչ խոսվումա դրա մասին, որ Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, այդպիսի բան չկա գրած, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել, քցել են մի կողմ։
Էդ ո՞նց կարա լինի, որ մնացած կետերը չլինեն, էդ մի կետը լինի։
9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չի, որովհետև և՛ ՌԴ-ն, և՛ Ադրբեջանը նախորդ կետերով իրանց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա»։