Սոֆիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը 81 կգ քաշային կարգում անմասն մնաց մեդալներից:
Նա պոկում վարժությունում ցույց տվեց 95 կգ, հրումում՝ 125 կգ եւ երկամարտի 220 կգ արդյունքով բավարարվեց չորրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ